Մատչելիության հղումներ

1 շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 200 անգամ․ ԼՂ ՊՆ


Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը: «ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG