Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ կարող է ռազմական միջոցներ կիրառել Բաշար Ասադի վարչակազմի հանդեպ, եթե Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք կիրառեն Իդլիբի շրջանը վերագրավելու նպատակով:
Bloomberg գործակալությանն այս մասին հաղորդել են ամերիկյան դիվանագիտական աղբյուները, նշելով, որ Վաշինգտոնում լուրջ կասկածներ ունեն, որ մոտ ապագայում Սիրիայի կառավարական բանակը կարող է քիմիական հարձակում իրականացնել Իդլիբում դիրքավորված ընդդիմադիր խմբավորումների հանդեպ:
Նույն աղբյուրի համաձայն, ամերիկյան կողմի զգուշացումը հնչեցվել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտողար Նիկոլայ Պատրուշևի՝ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ: