Մատչելիության հղումներ

ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի արագ անդամակցում չեմ տեսնում, Թբիլիսիում հայտարարել է Անգելա Մերկելը


ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսի, 23-ը օգոստոսի, 2018 թ․
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Թբիլիսի, 23-ը օգոստոսի, 2018 թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի և վարչապետի հետ: Կանցլերը հանդիպում է ունեցել նաև Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ, եղել է Հրավայի Օսիայի հետ շփման գոտում: Նրան ուղեկցել են Վրաստանում ԵՄ առաքելության դիտորդները:

Իր հնչեցրած հայտարարություններում Մերկելը պաշտպանել է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Վրաստանի եվրոպական ձգտումները, բայց և անկեղծացել է՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Թբիլիսիի արագ անդամակցություն չի տեսնում:

Վրաստան վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ օգոստոսի 23-ին կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Մերկելն ասել է, որ վերջին անգամ Վրաստան էր այցելել 10 տարի առաջ՝ այն ժամանակ Ռուսաստանից վճռականորեն պահանջելով դուրս բերել զորքերը: «10 տարի անց ես կրկին պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մենք մեր ներդրումը կունենանք այդ հակամարտության լուծման մեջ»,- Թբիլիսիում հայտարարել է ԳԴՀ կանցլերը:

Նա անդրադարձել է նաև երկու երկրներին առնչվող մի խնդրի, որն անհանգստացնում է Բեռլինին: Կանցլերի խոսքով՝ Վրաստանը պետք է գնահատվի, որպես անվտանգ երկիր, որպեսզի Վրաստանի քաղաքացիների համար դժվար լինի Գերմանիայում փախստականի կարգավիճակ հայցելը: Մերկելի խոսքով՝ 2017 թվականի մարտից հետո, երբ Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվեց ԵՄ երկրներ մուտք գործելու վիզաների պահանջը, Գերմանիայում աճել է ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը: Մինչդեռ «Վրաստանն, անկասկած, անվտանգ երկիր է»,- ընդգծել է Մերկելը, հավելելով՝ Վրաստանն այդպիսին համարելն այլ երկրների կառավարություններին հնավորություն կտա ավելի հեշտ մերժել ապաստան խնդրողների դիմումները:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հավաստիացրել է, որ իր կառվարությունը կշարունակի աշխատել Բեռլինի հետ՝ կրճատելու Գերմանայում ապաստան խնդրող վրացիների թիվը: Բախտաձեն նաև վերահաստատել է Վրաստանի ձգտումները՝ «ի վերջո» անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Սակայն, Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել է, թե այդ կառույցներին Վրաստանի արագ անդամակցումը չի տեսնում: «Մենք պետք է ազնիվ լինենք: Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում Վրաստանի արագ անդամակցումը ՆԱՏՕ-ին, կապված՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների հետ: Իմ կարծիքով՝ մենք չենք կարող խասել արագ անդամակցության մասին: Այդպիսին է Գերմանիայի դիրքորոշումը և այն չի փոխվի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գագաթնաժողվում ՆԱՏՕ-Վրաստան փաթեթ է հաստատվել ու կողմերը դրանով են առաջնորդվում, և «ՆԱՏՕ-ին Վրաստանի մոտենալն աստիճանական գործընթաց կլինի»:

Իսկ Եվրամիությանն անդամակցելու հնարավորության առնչությամբ՝ Մերկելն ասել է․ «Ցանկանում եմ բաց կերպով հայտարարել, որ պաշտապանում եմ Վրաստանի եվրոպական հավակնությունները և ուրախ եմ դրա համար: Կա Ասոցացման և ազատ առևտի համաձայնագիրը, բայց Եվրոպայի կողմից մենք չենք կարող արագ ու հապճեպ խոստումներ տալ»:

Նա նշել է, որ կարևոր են նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը Եվրամիության հարևան երկիր է: ԵՄ հարևանության ծրագրին անդամակցող երկրների շարքում նա Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարներն ավելի բարձր է գնահատել:

Մերկելի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իր թշնամիները չեն: «Իհարկե, Ռուսաստանը բարդացնում է նախկին խորհրդային հանրապետությունների վիճակը: Օրինակ, Վրաստանի դեպքում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տեսքով, կա Մոլդովայի խնդիրը, Ադրբեջանը նույն խնդիրն ունի, ինչը և Ուկրաինան»,- ասել է ԳԴՀ կանցլերը:

Նրա հավաստիացրել է, որ Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որի միջոցով Ռուսաստանը գազ կմատակարարի Գերմանիային, Բեռլինին էներգետիկ կախվածության մեջ չի դնի Ռուսաստանից: Ասել է նաև, թե կցանկանային համոզված լինել, որ «Հյուսիային հոսք-2»-ի կառուցման ավարտից հետո Ռուսաստանը կշարունակի գազի որոշակի ծավալների արտահանումը Եվրոպա` Ուկրաինայի տարածքով:

Թբիլիսիի համալսարանի ուսանողներից մեկի դիտարկմանը, թե կանցլերն իր խոսքում խուսափում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի առնչությամբ արտասանել «օկուպացիա» բառը, օգտագործելով «անարդարացի իրավիճակ ձևակերպումը», Կանցլերը պատասխանել է․ «Դուք հարցնում եք՝ արդյո՞ք ես դա օկուպացիա եմ համարում: Այո, դա օկուպացիա է, երկրի տարածքի 20 տոկոսի գրավում, և դա մեծ անարդարություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG