Գերմանական Siemens AG կոնցեռնը հայտարարում է, որ լքում է Իրանը՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող խոշոր ընկերության՝ իրանական շուկայից դուրս գալու մասին ավելի վաղ հայտնել էր նաև Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Ռիչարդ Գրենելը։
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է պատժել այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն բիզնես գործունեություն ծավալել Իրանի հետ:
Եվրամիության ղեկավարությունը, սակայն, հավաստիացրել է, որ վճռականորեն պաշտպանելու է Իրանում աշխատող եվրոպական ընկերությունների շահերը՝ գործի դնելով «արգելափակող կանոնադրությունը», որը եվրոպական ընկերություններին արգելում է ենթարկվել Իրանի հարցում ամերիկյան սահմանափակումներին, բացի այդ չեղարկում է այդ հարցով ցանկացած դատական որոշման ազդեցություն ԵՄ-ի տարածքում: