Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է ԼՂ խնդիրն ու դրա շուրջ ծավալվող արտաքին զարգացումները


Կիրո Մանոյանը և Արսեն Խառատյանը «Ազատության» տաղավարում, 23-ը օգոստոսի, 2018 թ․

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս հրավիրած մամլո ասուլիսում բավական հոռետեսական պնդումներ արեց հնարավոր ռազմական գործողությունների մասին: Ըստ նրա կանխատեսումների՝ լարվածության հնարավոր աճ կարող է լինել առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Հնարավոր է նաև չլինի։ Ընդհանուր իրավիճակը կարելի է գնահատել որպես կայուն, բայց իր մեջ լարվածության միտումներով, որովհետև նման հանգիստ վիճակ երբեք չի եղել։ Եվ իհարկե՝ դա իր մեջ ինչ-որ բան պարունակում է»,- ասել էր Լևոն Մնացականյանը, հավելելով՝ առաջնագծում իրադրությունը թեև կայուն ու հանգիստ է, սակայն հնարավոր է, որ «լոկալ դեպքերը վերածվեն ավելի լայնամասշտաբ գործողությունների»։

Ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ ծավալվող արտաքին զարգացումների մասին «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում զրուցում ենք ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հետ:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG