Մատչելիության հղումներ

Պուտինն ընդունելու է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունելու է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ՝ Մևլութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ հանդիպմանը կմասնակցեն նաև նրանց ռուսաստանցի պաշտոնակիցները:

Մինչ այդ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում Իրանում, Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում, կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG