Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն չի հանդուրժի ՌԴ միջամտությունը նոյեմբերին կայնալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին. Բոլթոն


ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Ժնևում, 23-ը օգոստոսի, 2018թ
ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Ժնևում, 23-ը օգոստոսի, 2018թ

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Ռուսաստանի միջամտությունը 2018-ի նոյեմբերին կայնալիք ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, և որ նման փորձերը կանխելու համար անհրաժեշտ քայլեր են նախապատրաստել:

Այդ մասին Բոլթոնը հայտարարել է երեկ՝ Ժնևում՝ Պատրուշևի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել: Բոլթոնն ասել է, որ համատեղ հայտարարություն չի ընդունվել՝ ընտրություններին միջամտության հարցի պատճառով, որն, իր կարծիքով, պետք է արտացոլվեր հայտարարությունում:

Նա նաև հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Իրանի հարցը. Բոլթոնը բարձրացրել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու, Սիրիայից Իրանի ներկայությունը դուրս բերելու հարցը:

«Մեր նպատակն է, որ Իրանի բոլոր ուժերը վերադառնան Իրան, և մենք քննարկել ենք տարբերակներ, որոնց կարելի է հասնել մի շարք քայլերի միջոցով», - ճեպազրույցում ասել է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականը՝ ներկայացնելով նաև ռուսական կողմի տեսակետը:

Նրա փոխանցմամբ, Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է սահմանափակել իրանական ուժերի աշխարհագրական տեղակայումը Սիրիայում, փոխարենն՝ ԱՄՆ-ն չի կիրառի Իրանի նավթի արտահանման պատժամիջոցները, որը նախատեսվում է ուժի մեջ դնել նոյեմբերի սկզբին:

Ռուսական կողմն այդ տարբերակն ավելի վաղ քննարկել է Իսրայելի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ։ Ամերիկյան կողմն արդեն մերժել էր այդ առաջարկն, ինչը երեկվա հանդիպմանը վերահաստատել է. «Իրանի հանդեպ վերականգնված պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն», - հայտարարել է Բոլթոնը:

Ժնևում օգոստոսի 23-ին տեղի ունեցած Բոլթոն-Պատրուշև հանդիպումը հինգ ժամից ավել է տևել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG