Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում բախումների ժամանակ ուկրաինացի 5 զինվոր է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել


Զորավարժություններ Լուգանսկում, 16-ը օգոստոսի, 2018թ.
Զորավարժություններ Լուգանսկում, 16-ը օգոստոսի, 2018թ.

Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների հետ բախումների ժամանակ ուկրաինացի 5 զինվոր է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հայտարարել է, որ վերջին ամիսների ընթացքում սա ամենամեծ կորուստն է։

Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ զինվորներից 4-ը սպանվել է 5 ժամ տևած պայքարում, որը սկսվել է այն բանից հետո, երբ ռուսամետ անջատականները Լուգանսկի շրջանում տեղակայված զորքերի ուղղությամբ գնդակոծություն են սկսել:

Անջատականները հայտարարել են, որ պատասխանել են կառավարության զորքերի հարձակումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG