Մատչելիության հղումներ

Ժնևում ավարտվել են Բոլթոնի և Պատրուշևի բանակցությունները


ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրոշևը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Ժնև, 23 օգոստոսի, 2018թ.
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրոշևը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Ժնև, 23 օգոստոսի, 2018թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ժնևում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը տևել է 5 ժամ:

Բանակցություններն անցել են Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:

Օրակարգում եղել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ենթատեքստում երկու երկրների հարաբերությունների կարգավորումն, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները:

Ենթադրվում է, որ առաջիկայում Բոլթոնը մամլո ասուլիս կհրավիրի ԱՄՆ մշտական ներկայացուցչության համալիրում:

Պատրուշևը նույնպես կամփոփի հանդիպման արդյունքները, սակայն այս պահին հայտնի չէ, թե երբ և որտեղ:

Բանակցությունները դռնփակ էին, կողմերը որևէ համատեղ հայտարարություն չեն տարածել և փաստաթուղթ չեն կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG