Մատչելիության հղումներ

Փարիզի արվարձանում զինյալը երկու մարդ է սպանել


Ֆրանսիացի ոստիկանները զննություն են կատարում մայրաքաղաքի արվարձանում, որտեղ զինյալը երկու մարդ է սպանել, Փարիզ, 23-ը օգոստոսի, 2018թ.
Ֆրանսիացի ոստիկանները զննություն են կատարում մայրաքաղաքի արվարձանում, որտեղ զինյալը երկու մարդ է սպանել, Փարիզ, 23-ը օգոստոսի, 2018թ.

Փարիզի արվարձանում մի զինյալ դանակահարելով սպանել է երկու մարդու, ևս մեկին ծանր վիրավորել: Դեպքի վայր հասած ոստիկանները ոչնչացրել են զինյալին:

Ըստ ականատեսների, հարձակվողը վանկարկել է «Ալահու աքբար», սակայն ոստիկանները կարծիք են հայտնել, որ այս պահին դեռ վաղ է խոսել ահաբեկչական գրոհի վարկածի մասին:

Սպանվածներից մեկը հարձակվողի մայրն է, մյուսը՝ քույրը: Երրորդ տուժողը, հավանաբար, պատահական անցորդ է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը չի բացառում, որ հարձակվողը հոգեկան հիվանդ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG