Մատչելիության հղումներ

Համացանցում տարածվել է «Իսլամական պետության» առաջնորդին վերագրվող ուղերձը


«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ
«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ

«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման լրատվական կայքը՝ «Ալ-Ֆուրքան հիմնադրամ»-ը, տարածել է շարժման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին վերագրվող ձայնագրություն:

54 րոպե տևողությամբ ուղերձով ալ-Բաղդադին իր հետևորդներին կոչ է անում անտեսել վերջին պարտությունները և շարունակել պայքարն ամբողջ աշխարհում: Այս պահին հայտնի չէ, թե երբ է կատարվել ուղերձի ձայնագրությունը:

Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու տեղի և ընդհանրապես նրա ողջ լինելու մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում:

Նրա առաջնորդած շարժումը կորցրել է Սիրիայում և Իրաքում նախկինում հսկողության տակ պահած տարածքների մոտ 90 տոկոսը: Բաղդադին այդ տարածքը 2014 թվականին հռչակել էր խալիֆայություն:

2017 թվականի սեպտեմբերին հրապարակած ուղերձով նա իր հետևորդներին կոչ է արել ամենուր և բոլոր հնարավոր զենքերով սպանել թշնամիներին:

Երեկ տարածված ուղերձում հիշատակվում են վերջին զարգացումները, այդ թվում՝ ալ-Ադհա մահմեդական տոնը և ամերիկացի բողոքական քահանայի շուրջ թուրք-ամերիկյան վեճը:

Եթե ապացուցվի, որ ձայնն իսկապես ալ-Բաղդադիինն է, ապա դրանքով կհերքվեն նախկինում տարածված տեղեկությունները նրա մահվան մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG