Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Սոչի այցելելու հրավերի համար և ասել, որ անհրաժեշտ է քննարկել «երկու երկրների հարաբերություններում կուտակված տարատեսակ խնդիրներ»:
«Պետք է լուծել որոշ հարցեր, մեզանից զատ ոչ ոք դրանք չի կարգավորի», - ասել է Բելառուսի ղեկավարը:
Օգոստոսի 10-ին նա խոստորեն քննադատել է Մոսկվայի քաղաքականությունն իր երկրի նկատմամբ և ասել է, որ Ռուսաստանը չի կատարում ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Նա հայտարարել է, թե ռուսներն արդար չեն վերաբերվում ԵԱՏՄ-ում իրենց գործընկերներին, և դրանից ելնելով Բելառուսը կձեռնարկի հավասար պայմաններ ապահովելու միջոցներ: