Մատչելիության հղումներ

Հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կայքը


ԱՄՆ դեմոկրատական կուսակցության փոխանցմամբ, հաքերները փորձել են կոտրել կուսակցության ազգային կոմիտեի կայքը և գողանալ ընտրողների տվյալները պարունակող տեղեկություններ, սակայն հաքերային գրոհը կասեցվել է:

Երկու տարի առաջ հաքերները, ովքեր, ըստ իրավապահների, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից են, կոտրել են Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կայքը և գողացել են մեծ թվով էլեկտրոնային նամակներ, ինչը հետագայում օգտագործվել է նախագահության թեկնածու Հիլարի Քլինբթոնին վարկաբեկելու համար:

Դեմոկրատական կուսակցության կայքի վրա օգոստոսի 21-ի հարձակումը բացահայտել և կանխել է համացանցի անվտանգությունն ապահովող մի ընկերություն, որն այդ մասին երեկ հայտնել է կուսակցությանը:

Կուսակցությունն, իր հերթին, միջադեպի մասին հաղորդել է հետաքննությունների դաշնային գործակալությանը:

Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետների, անհայտ ցանցահենները ստեղծել են դեմոկրատական կուսակցության կայք մուտք գործելու կեղծ էջ, որի միջոցով փորձել են գողանալ օգտատերերի անունները և գաղտնաբառերը: Խոսքը միլիոնավոր օգտատերերի մասին է: Փորձն անմիջապես կանխվել է, և որևէ տեղեկության կորուստ չի եղել:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային գործակալության և կառավարության պաշտոնյաներն ասել են, թե այս պահին վաղ է խոսել հաքերային հարձակման հնարավոր հեղինակների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG