Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը մուտքագրել է Քոչարյանի հարցով Գլխավոր դատախազության բողոքը


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությանից: Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել Վերաքննիչի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG