Մատչելիության հղումներ

Վարչապետը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է իր տնտեսական ռազմավարության հիմնադրույթները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ժամը 20:00-ից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է իր կառավարության տնտեսական ռազմավարությունը։

«Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ եւ կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ», ֊ նշել էր Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ և հրապարակել մի գրաֆիկ (Տես՝ այս հրապարակմանը կից պատկերը), հորդորելով իր աջակիցներին ուղիղ հեռարձակման ընթացքում այն ունենալ ձեռքի տակ։

Վարչապետի լայվ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG