Մատչելիության հղումներ

Կրեմլը մերժում է Facebook-ի մեղադրանքները


Կրեմլը այսօր մերժել է Facebook-ի մեղադրանքները, թե Ռուսաստանի ռազմական հետախուզությունը օգտագործել է սոցցանցը ապատեղեկատվություն տարածելու համար:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե չեն հասկանում ինչ կապ ունի ռուսական հետախուզությունը, որտեղից է նման տվյալներ վերցրել Facebook-ը և ինչի վրա են նրանք հիմնվում ընդունելով նման որոշումներ:

Facebook-ը, Twitter-ը հայտարարել են Ռուսաստանի և Իրանի հետ կապ ունեցող հարյուրավոր օգտատերերի էջեր փակելու մասին, որոնք քաղաքական ապատեղեկատվություն են տարածում ու «համակարգված մանիպուլյացիաների» դիմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG