Մատչելիության հղումներ

Հարձակումներ պլանավորելու կասկածանքով Բեռլինում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի


Բունդեսթագի (Ռայխսթագ) շենքը Բեռլինում
Բունդեսթագի (Ռայխսթագ) շենքը Բեռլինում

Գերմանիայի իրավապահները հայտնում են, որ պայթեցումների միջոցով հարձակումներ պլանավորելու կասկածանքով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ օգոստոսի 22-ին Բեռլինում ձերբակալվել է Մոհամեդ Ալի Ս.-ն, նրա բնակարանը խուզարկվել է: Նրա խափանման միջոցը ընտրելու հարցը դաշնային դատարանը լսելու է օգոստոսի 23-ին:

Դատախազությունը նշել է, որ նրա ձերբակալությունը կապ ունի Ֆրանսիայում ընթացող քրեական մի գործի քննության հետ: 2017-ի ապրիլին Մարսելում ձերբակալվել էր Կլեմենտ Բ.-ն՝ Ֆրանսիայում հարձակումներ պլանավորելու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG