Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը խոստանում է ուժեղացնել երկրի զինված ուժերը

Հասան Ռոհանին՝ իրանական արտադրության ռազմական օդանավի ցուցադրության ժամանակ, 21-ը օգոստոսի, 2018թ.
Հասան Ռոհանին՝ իրանական արտադրության ռազմական օդանավի ցուցադրության ժամանակ, 21-ը օգոստոսի, 2018թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական արտադրության ռազմական օդանավի ցուցադրության ժամանակ, խոստացել է ուժեղացնել երկրի զինված ուժերը, ինչպես ինքն է ասել, ի պատասխան այն բանի, որ ԱՄՆ-ը մեծացնում է ագրեսիան Թեհրանի նկատմամբ:

Ռոհանին օգոստոսի 21-ին պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը հետ է պահել ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակումից։

«Թշնամին պետք է տեսնի, թե որքան թանկ կնստի իր վրա Իրան ներխուժումը», - ասել է նա՝ շարունակելով. - «Ինչո՞ւ ԱՄՆ-ն ռազմական հարձակում չի գործում մեզ վրա, մեր ուժի շնորհիվ, քանի որ գիտի հետևանքների մասին»։

XS
SM
MD
LG