Մատչելիության հղումներ

«Ֆեյսբուք»-ը Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ քաղաքական ապատեղեկատվություն տարածող էջեր է փակել


«Ֆեյսբուք»-ը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ Ռուսաստանի և Իրանի հետ կապվող 652 ֆեյսբուքյան էջ և կայքեր է փակել՝ քաղաքական ապատեղեկատվություն տարածելու համար:

Սոցիալական ցանցը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում և «Ինստագրամ»-ում էջեր է փակել, քանի որ դրանց օգտատերերը «համակարգված կեղծ վարքագիծ» են դրսևորել, որը ներառել է նաև մոլորեցնող քաղաքական նյութերի փոխանցում:

«Թվիթեր»-ն օգոստոսի 21-ին նույնպես հայտարարել է, որ իրանական քարոզչությունը խթանող մոտ 300 էջ է փակել։ Թվիթերը նշում է, որ իր հարթակում «համակարգված մանիպուլյացիան» սկսվել է անցյալ տարի:

Ամերիկյան Կոնգրեսի առաջիկա ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին, որի արդյունքում ամբողջությամբ կընտրվի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կազմը: Կընտրվեն նաև Սենատի 100 ներկայացուցիչներից 35-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG