Մատչելիության հղումներ

Իրանը սեփական արտադրության ռազմական օդանավ է ցուցադրել


Այսօր Իրանը ցուցադրել է սեփական արտադրության ռազմական օդանավ: «Kowsar» կոչվող կործանիչը ամբողջությամբ մշակվել է իրանցի մասնագետների կողմից: Այն հագեցած է համակարգչային համակարգով և սպառազինություններով:

Ռազմական օդանավի ցուցադրությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոհանին:

Վաղը Իրանը նշում է ազգային ռազմարդյունաբերության օրը: Ռազմական օդանավի ցուցադրումը նաև համընկնում է իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության շրջանին:

Մինչև հիմա Իրանի օդուժում ռուսական արտադրության օդանավեր են, կամ ամերիկյան հին մոդելներ, որ ձեռք են բերվել 1979 թվականի իսլամական հեղափոխությունից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG