Մատչելիության հղումներ

Խորհրդային զորքերը 50 տարի առաջ ներխուժեցին Պրահա՝ ճզմելով ժողովրդավարական զարթոնքը


Չեխիան և Սլովակիան այսօր նշում են խորհրդային զորքերի ներխուժման 50-րդ տարելիցը: Նախկին Խորհրդային միությունը, Վարշավյան պայմանագրի անդամ երկրների զորքերի հետ տանկերով ու զինվորներով ճզմեցին «Պրահյան գարունը», երբ ժողովուրդն ու երկրի առաջնորդները փորձում էին քայլել ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհով:

1968 թվականի օգոստոսի 20-21-ին տեղի ունեցած ներխուժման հետևանքով նախկին Չեխոսլովակիայում 137 մարդ է զոհվել: Միայն 15 անզեն քաղաքացիներ, հիմնականում երիտասարդներ, սպանվել էին Պրահայի ռադիոյի շենքի մոտ, երբ փորձել էին կանխել խորհրդային զինվորների կողմից շենքի գրավումը:

Այսօր Չեխիայում և Սլովակիայում այդ իրադարձություններին նվիրված բազում միջոցառումներ են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG