Այսօր հրթիռակոծվել է Քաբուլի կենտրոնը: Այդ թաղամասում են գտնվում կառավարական շենքերն ու օտարերկրյա դեսպանատները, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կենտրոնակայանը:
Արձակված 12 հրթիռներից մի քանիսը պայթել են նախագահական նստավայրի մոտ, որտեղ նախագահ Աշրաֆ Ղանիի մասնակցությամբ նշվում էր մահմեդական Կուրբան բայրամի տոնը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նաջիբ Դանիշն ասել է, թե Քաբուլում հարձակում իրականացրած բոլոր ահաբեկիչներն անվտանգության ուժերի կողմից սպանվել են, իսկ ոստիկանների շարքում երկու աշխատակից է վիրավորվել:
Երեկ Աֆղանստանի իշխանությունները փորձել էին երեք ամսվա հրադադար հաստատել թալիբների հետ, սակայն զինյալների երկու ազդեցիկ հրամանատարներ չեն ընդունել հրադադարը: Օգոստոսի 20-ին նրանք ուխտագնացության մեկնող 200 մարդու պատանդ էին վերցրել՝ նրանց մեջ փնտրելով անվտանգության ծառայության աշխատակիցների: