Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան կոչ է արել ԵՄ-ին խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթ, արխիվ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթ, արխիվ

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարն իր առաջին ծավալուն ուղերձում կոչ է արել Եվրամիությանը խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ ասելով, որ ԵՄ-ը պետք է «ուս-ուսի» կանգնած լինի Վաշինգտոնի կողքին, որն այս ամսվա ընթացքում նոր տնտեսական պատժամիջոցներով հարվածեց Մոսկվային:

Այս մասին Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը կխոսի Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտում այսօր նախատեսված իր ելույթում։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը նշել է. - «Իհարկե, մենք պետք է համագործակցենք Մոսկվայի հետ, բայց մենք պետք է նաև անխելք չլինենք. Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարմամբ աշխարհն ավելի վտանգավոր տեղ է դարձրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG