Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կաջակցի Լիբանանին՝ սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու հարցում


Ռուսաստանը կաջակցի Լիբանանին՝ երկրում ապաստանած սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու հարցում, այսօր Մոսկվայում հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը լիբանանցի գործընկերոջ՝ Ջեբրան Բասսիլի հետ բանակցություններից հետո:

Լիբանանի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում արդեն կայունություն ու խաղաղություն է հաստատվել, և որ Բեյրութը սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու պատճառներ այլևս չի տեսնում:

Լավրովը պնդել է, թե Միացյալ Նահանգներն է խոչընդոտում սիրիացի փախստականների վերադարձին, քանի որ շահագրգռված է միայն այն տարածքների վերականգնմամբ, որտեղ ակտիվ են նախագահ Ասադի ընդդիմադիր ուժերը:

Ըստ Լավրովի, առաջիկա օրերին Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են հերթական հանդիպումն անցկացնել սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG