Մատչելիության հղումներ

Չեչնիայում զինված հարձակումներ են իրականացվել ոստիկանների դեմ


Ոստիկանի մեքենա Չեչնիայում, արխիվ
Ոստիկանի մեքենա Չեչնիայում, արխիվ

Չեչնիայում այսօր, գրեթե միաժամանակ մի քանի զինված հարձակում է իրականացվել ոստիկանների դեմ։

Ըստ «Նովոստի» լրատվական գործակալության, Գրոզնիում տեղի ունեցած փոխհրաձգությունից զոհվել է մեկ ոստիկան, թե քանիսն են հարձակվողները և արդյոք ձերբակալված են, չի հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրոզնիում մեքենայով վրաերթի են ենթարկել ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի, վերջինս մահացել է, հարձակվողը՝ սպանվել ոստիկանների կրակից:

Շալինսկի շրջանում դանակներով զինված երկու անձինք ներխուժել էին ոստիկանական բաժանմունք, Մեսկեր-յուրտ բնակավայրում էլ մահապարտը պայթուցիկ սարք էր գործի դրել ոստիկանական բաժանմունքի մոտ:

Հնարավոր դրդապատճառների ու կազմակերպիչների մասին իրավապահներն առայժմ տեղեկություններ չեն հաղորդում:

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե իրավիճակը տեղում բացարձակ հանգիստ է և վերահսկելի, պնդելով, թե հարձակվողներն իրականում փորձել են ստվերել այսօր մեկնարկող Կուրբան բայրամի տոնակատարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG