Մատչելիության հղումներ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է. Նիկոլ Փաշինյան


Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) այսօր հրապարակած տվյալները, նշում է, որ հուլիսին Հայաստանը տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ է ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:

«2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում: Բայց կարևոր է, որ կառավարությունն այս առումով վարում է հավասարակշռված և շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ», - գրել է վարչապետը՝ եզրափակելով. - «Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական և հավասար դաշտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG