Աֆղանստանի անվտանգության ուժերն ազատել են թալիբների կողմից պատանդառված մոտ 150 մարդկանց:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նասրաթ Ռահիմիի փոխանցմամբ, 21 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ, դեռևս պատանդառված է:
Թալիբներն առավոտյան առևանգել էին Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնին մասնակցելու համար Քունդուզից Քաբուլ ավտոբուսներով մեկնող հավատացյալներին:
Նրանց ազատելու գործողության ընթացքում Աֆղանստանի անվտանգուտթյան ծառայությունները սպանել են առնվազն 7 թալիբների:
Միջադեպից ժամեր առաջ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բնակիչներին կոչ է արել հրադադար հաստատել Էյդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ: