Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ դիմել է հանրությանն ու խոստացել կրճատել կառավարական ծախսերը և վերացնել կոռուպցիան:
Օգոստոսի 19-ին ավելի քան մեկ ժամ տևած հեռուստատեսային ուղերձում նա ասել է. - «Ես ուզում եմ Պակիստանը տեսնել հրաշալի մի երկիր՝ աղքատների համար առկա սոցիալական ծառայություններով»:
Իր ելույթի ժամանակ նա նաև ափսոսանք է հայտնել, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը ավելի է խորանում 192 միլիոն բնակիչ ունեցող հիմնականում մահմեդականերով բնակեցված այդ երկրում։
Խանի վարչապետ դառնալու օգտին պատգամավորները քվեարկել են օգոստոսի 18-ին։