Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մյուլերն առաջարկել է ազատազրկել Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդականին


Ջորջ Պապադոպուլոս, արխիվ
Ջորջ Պապադոպուլոս, արխիվ

Միացյալ Նահանգների հատուկ դատախազ, վերջին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբերտ Մյուլերն առաջարկել է մինչև 6-ամսյա ազատազրկման դատապարտել նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսին:

Վերջինիս մեղադրանք էր ներկայացվել՝ նախաքննության ընթացքում դաշնային մարմիններին տված ցուցմունքներում ստելու համար: Պապադոպուլոսը, մասնավորապես, փորձել էր իրավապահ մարմիններից թաքցնել իր շփումները ենթադրաբար Ռուսաստանի շահերը ներկայացնող մի շարք անձանց հետ, որոնք նրան առաջարկել էին Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություններ փոխանցել:

Պապադոպուլոսն ընդունել էր մեղքը և համագործակցել քննության հետ: Նախագահ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, թե նախկին խորհրդականը նախընտրական շտաբում լուրջ պաշտոն չի զբաղեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG