Մատչելիության հղումներ

Մահացել է Քոֆի Անանը


Քոֆի Անան, արխիվ
Քոֆի Անան, արխիվ

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, հաղորդում է BBC-ն, հղում անելով նրա անվամբ հիմնադրամի հաղորդագրությանը:

Անանն առաջին սևամորթ աֆրիկացին էր, ով գլխավորել է Միացյալ ազգերի կազմակերպությունը՝ կառույցը ղեկավարելով 1997-ից մինչև 2006 թվականը: Պաշտոնաթողությունից հետո նա ստանձնել էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի պարտականությունները՝ ջանքեր գործադրելով սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման համար:

«Քոֆի Անան» հիմնադրամի տարածած ուղերձում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը բնութագրվում է որպես «համաշխարհային մասշատաբի պետական գործիչ և խորապես նվիրված ինտերնացիոնալիստ, ով իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց՝ հանուն ավելի արդար և խաղաղ աշխարհի»:

2001 թվականին Քոֆի Անանն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ավելի խաղաղ և լավ կազմակերպված աշխարհ ունենալուն ուղղված աշխատանքի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG