Մատչելիության հղումներ

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու. Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին


«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներներ», - այսօր հանրահավաքին ընդառաջ անցկացվող երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն այն մասին, թե ինքը նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը կարող է լինել:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG