Մոտ երկու միլիոն մահմեդականներ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կմասնակցեն տարեկան ուխտագնացությանը՝ հաջին:
Նրանց թվում կլինեն նաև իրանցի մահմեդականները, ովքեր 2015 թվականից հետո բոյկոտել են հաջը: 2015 թվականին Սաուդյան Արաբիայում հաջի ընթացքում առաջացած խուճապի և հրմշտոցի հետևանքով զոհվել են հարյուրավոր իրանցիներ, ինչից հետո Իրանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան չի ապահովել ուխտավորների անվտանգությունը:
Այս տարվա հաջը տեղի կունենա օգոստոսի 19-ից 24-ը: Ըստ վիճակագիրների, աշխարհում մահմեդականների թիվը ներկայումս կազմում է մոտ 2 միլիարդ:
Օգոստոսի 16-ի դրությամբ հաջի մասնակցելու համար Սաուդյան Արաբիա ժամանած մահմեդական հավատացյալների թիվն արդեն հասել է 1 միլիոն 600 հազարի:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավաստիացնում են, որ այս տարի ամեն ինչ արել են ուխտագնացությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: