Մատչելիության հղումներ

Ազատազրկում՝ սոցցանցում տեղադրած գրառումների համար

Ումար Մուրոդովի լուսանկարը «Օդնոկլասնիկի» սոցցանցից
Ումար Մուրոդովի լուսանկարը «Օդնոկլասնիկի» սոցցանցից

Տաջիկստանի քաղաքացի Ումար Մուրոդովը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ սոցիալական ցանցում «երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնին վիրավորելու և կառավարությունը տապալելու կոչեր հնչեցնելու» մեղադրանքով:

Դատարանը մեղքի ապացույց է ճանաչել «Օդնոկլասնիկի» սոցցանցում վերջին երկու տարիների ընթացքում Մուրոդովի տեղադրած գրառումները:

Մուրդովն այդ ընթացքում աշխատել է որպես բանվոր Ռուսաստանում և ձերբակալվել է Տաջիկստան վերադառնալուց հետո:

Մուրոդովը խոստովանել է այդ գրառումներն, ինչպես նաև մի քանի տեսահոլովակներ իր էջում տեղադրելու հանգամանքը, սակայն պնդել է, որ նախագահին վիրավորելու մտադրություն չի ունեցել և իշխանությունը տապալելու կոչեր չի հնչեցրել:

XS
SM
MD
LG