Ռուսաստանը հայտարարել է, որ մշակում է Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան քայլեր այն բանից հետո, երբ ամերիկացիները «Պրոֆինետ» ռուսական ընկերությանը և դրա ղեկավար Վասիլի Կոլչանովին ենթարկել է պատժամիջոցների՝ հյուսիսկորեական երեք նավերին նավահանգիստներ և վառելիք տրամադրելու համար:
«Այդ սահմանափակումները միանշանակ անհիմն են և հաստատվել են առանց որևէ ապացույցի», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Կոլչանովն անձամբ է ներգրավված եղել ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով՝ Հյուսիսային Կորեային աջակցելու մեջ: