Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը Կիևին կօգնի վարկեր ստանալ


ՀԲ նախագահ Ջիմ Յոն Կիմը Կիևում, 14-ը նոյեմբերի, 2017թ.
ՀԲ նախագահ Ջիմ Յոն Կիմը Կիևում, 14-ը նոյեմբերի, 2017թ.

Համաշխարհային բանկը 650 միլիոն դոլար վարկի երաշխիք կտրամադրի Ուկրաինային՝ միջազգային շուկաներում ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար:

Միաժամանակ, ըստ Համաշխարհային բանկի, Ուկրաինան նախևառաջ պետք է իրագործի տնտեսական բարեփոխումները, որոնք պահանջում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Համաշխարհային բանկն Ուկրաինայի հարցով երաշխիքներ կփոխանցի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, ինչը թույլ կտա շուրջ 800 միլիոն դոլարի վարկ տրամադրել Կիևին:

Այդ գումարից 650 միլիոնը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը կապահովի, մնացած 150 միլիոնը՝ մասնավոր վարկատուները:

Համաշխարհային բանկը հստակ հայտարարել է, որ վարկերի մասին խոսք չի կարող լինել, եթե բարեփոխումները չիրագործվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG