ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ԱՄՆ քաղաքականությունը համակարգելու համար։
Վարչակազմը մտադիր է ավելացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ 2015 թվականի միջուկային գործարքից դուրս գալուց հետո։
Օգոստոսի 16-ին կայացած ճեպազրույցում Փոմփեոն ասել է, որ ներկայումս Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Բրայան Հուկը կգլխավորի Իրանի գործողությունների նոր խումբը (IAG) և կհամակարգի գործողությունները տարբեր ամերիկյան գործակալությունների միջև:
«Մենք հավատարիմ ենք կառավարության բոլոր ջանքերին` փոխելու իրանական ռեժիմի վարքը և Իրանի գործողությունների խումբը կապահովի, որ Պետդեպարտամենտը շատ համահունչ լինի մեր միջգերատեսչական գործընկերների հետ», - նշել է Փոմփեոն։