Մատչելիության հղումներ

Օգոստոսի 17-ի հանրահավաքին արգելվելու է դրոններով տեսանկարահանումը. Ոստիկանություն


Ոստիկանության գլխավոր մասնաշենքը Երևանում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից», - աված է հաղորդագրությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG