Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Յանուկովիչին


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պետական դավաճանության համար:

Ըստ մեղադրանքի, Յանուկովիչը 2014 թվականի փետրվարին ինքնակամ հրաժարվել է նախագահի պաշտոնից և կամավոր համաձայնել համագործակցել Ռուսաստանի իշխանությունների ու զինվորականների հետ ու խնդրել զորք մտցնել Ուկրաինա:

Ինքը՝ Յանուկովիչը, ով, ըստ հաղորդումների, այժմ բնակվում է Ռուսաստանում, դատաքննությանը մասնակցում է հեռակա կարգով և առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Կիևի դատարանը նրա պաշտպաններին այսօր մեկ ամիս ժամանակ է տվել՝ հակափաստարկներ ներկայացնելու համար:

Քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG