Մատչելիության հղումներ

Այս երեք ամսում 8-9 անգամ ավելի գումար է վերականգնվել պետբյուջե, քան ամբողջ 2017-ին. ԱԱԾ տնօրեն


«Ով կխախտի օրենքը, կհայտնվի մեր թիրախում», - այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բոլոր քաղաքացիները, որոնք կխախտեն Քրեական օրենսգիրքը, նրանք միշտ կհայտնվեն մեր թիրախում՝ կապ չունի բարձր պաշտոնյա է, բիզնեսմեն է, չգիտեմ, սովորական մարդ է, ով է՝ ով էլ լինի, իրենք պետք է բոլորն իմանան, որ ով կխախտի օրենքը, կհայտնվի մեր թիրախում՝ անմիջապես», - հայտարարեց Վանեցյանը։

Հարցին, թե առաջիկայում կլինե՞ն նոր բացահայտումներ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Առաջիկա բացահայտումների մասին երբեք չեմ ասելու։ Երբեք ոչ մի պարագայում առաջիկա բացահայտումների մասին ոչ մի տվյալ ոչ մեկին չեմ փոխանցելու»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի 100 օրվա աշխատանքին Վանեցյանն ասաց. - «Կարճ ինձ համար ամփոփել եմ 100 օրվա մեր աշխատանքը, մենակ մի տվյալ կարող եմ ասել, որ 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափը և այս հարյուր օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավել է այս երեք ամսվանը և անցյալ տարվա ամբողջ տարվանը»։

Դիտարկմանը, թե ամենախոշոր բացահայտումներն արդեն արվե՞լ են, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Չեն արվել»։

։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG