Մատչելիության հղումներ

«Թևակոխում ենք բարեփոխումները ֆորսաժի ենթարկելու փուլը». Նիկոլ Փաշինյան


«Մեր կառավարության գործունեության 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կառավարության գործունեության այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը և, իմ կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրե», - հայտարարեց վարչապետը։

Վարչապետը հույս հայտնեց, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու որ իրենք բոլոր խնդիրները լուծեն արդյունավետ։

«Հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը դրել է մեր առաջ և որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ և հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG