Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել իրավապաշտպան՝ Amnesty International կազմակերպության տեղի ղեկավար Թաներ Քիլիչին:
Նրա բանտարկությամբ Էրդողանի կառավարությունը սուր քննադատության էր արժանացել:
Քիլիչը անազատության մեջ էր հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ՝ Միացյալ Նահանգներում գործող և Թուրքիայի նախագահ Էրդողանին ընդդիմադիր հանդիսացող Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով:
Անկարայում Գյուլենին մեղադրում են 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Գյուլենը հերքում է մեղադրանքները:
Երեկ թուրքական դատարանը մերժել էր տնային կալանքից ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ինչը թույլ կտար հոգևորականին վերադառանալ ԱՄՆ: