Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Իլգար Մամադովի ազատ արձակումը


Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադով, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադով, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի դատարանի որոշումը՝ շուրջ հինգ տարի տևած բանտարկությունից հետո ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովին:

«Մամադովի դատապարտումը և հինգ տարով բանտարկությունը լուրջ մտահոգություն էր առաջացրել Ադրբեջանում օրենքի գերակայության վերաբերյալ»,- Թվիթերի իր էջում գրել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիթեր Նոերթը:

Պետքարտուղարությունը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել այլ անձանց ևս, ովքեր բանտարկվել են իրենց հիմնարար ազատությունները կյանքի կոչելու համար:

Օգոստոսի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Մամադովի ազատ արձակման մասին։ Նա ձերբակալվել էր 2013 թվականին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարելուց հետո: Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ, Մամեդովի ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG