Մատչելիության հղումներ

Պարզվել է Բրիտանիայի խորհրդարանի շենքի վրա մեքենան ուղղած վարորդի ինքնությունը

Երեկ Բրիտանիայի խորհրդարանի շենքի վրա մեքենան ուղղել է ծագումով սուդանցի Բրիտանիայի քաղաքացի Սալիխ Խաթերը: Նա ձերբակալված է: Նա մեքենան վարել է հետիոտների և հեծանվորդների համար նախատեսած հատվածով և բախվել շենքի արգելափակոցներին: Միջադեպի հետևանքով երեք մարդ է վիարավորվել: Ոստիկանությունը հաղորդում է, որ վերջին 18 ամիսների ընթացքում սա ահաբեկչական երկրորդ հարձակման փորձն է Բրիտանիայի խորհրդարանի վրա:

Միջադեպի հետ կապված ոստիկանությունը խուզարկություններ է կատարում Անգլիայի կենտրոնական շրջաններում գտնվող Բիրմինգհեմում և Նոթինգեմում:

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը այսօր ասել է, որ Լոնդոնի փողոցներում ավելացվել է հսկողություն իրականացնող է ոստիկանների քանակը:

XS
SM
MD
LG