Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մահվան ելքով վրաերթի դեպքով. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՊՆ Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու: Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես տեղափոխել է «Ճամբարակի» առողջության կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «Գանգուղեղային հիմքի կոտրվածք»: Նույն օրը՝ ժամը 22.40-ին, «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG