Մատչելիության հղումներ

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը


Արխիվ --Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջունում է Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին, Մոսկվա, 9-ը սեպտեմբերի, 2016թ․

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով` Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոններից:

Նախագահի այլ հրամանագրերով` այդ պաշտոններում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը։

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG