Մատչելիության հղումներ

Կրեմլը մերժել է Օլեգ Սենցովին ներում շնորհելու նրա մոր խնդրանքը


Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցով, արխիվ
Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցով, արխիվ

Կրեմլը մերժել է Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի մոր՝ Լյուդմիլա Սենցովայի խնդրանքը, ով անցած ամիս դիմել էր իր որդուն ներում շհորհելու խնդրանքով:

Ռուսաստանի իշխանությունները պատասխանել են, որ, ըստ ռուսական օրենսդրության, ներման խնդրանքով անձամբ պետք է դիմի դատապարտված անձնավորությունը:

Ավելի վաղ Օլեգ Սենցովն ասել էր, որ ներում չի խնդրի, քանի որ ինքն անմեղ է, իսկ իր բանտարկությունը քաղաքական է:

2015-ին ռուսական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Անցած մայիսի կեսերից 42-ամյա Սենցովն անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա վիճակը ծայրահեղ վատ է գնահատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG