Մատչելիության հղումներ

«Հզբոլահ»-ի առաջնորդը պնդում է՝ իր խմբավորումն ավելի ուժեղ է, քան երբևէ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների


«Հզբոլահ»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահի օգոստոսի 14-ի հեռուստատեսային ելույթը
«Հզբոլահ»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահի օգոստոսի 14-ի հեռուստատեսային ելույթը

Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» խմբավորման առաջնորդը պնդում է, որ իր խմբավորումն ավելի ուժեղ է, քան երբևէ՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների, և ակնկալում են, որ շատ շուտով հաղթանակ են տոնելու սիրիական երկարամյա պատերազմում, որտեղ «Հզբոլահ»-ն աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին։

Օգոստոսի 14-ին Բեյրութում կայացած հեռուստատեսային ելույթում «Հզբոլահ»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահն ասել է. - «Այսօր դիմադրությունը Լիբանանում իր կարողություններով, զինանոցով, տեխնիկական և մարդկային ներուժով, ինչպես նաև կամքի և նպատակասլացության առումով ավելի հզոր է, քան երբևէ»։

Իրանն աջակցում է «Հզբոլահ»-ին թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով 1982 թվականից՝ խմբավորման ստեղծման օրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG