Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականները պատրաստակամություն են հայտնել օգնել ՄԱԿ-ի խաղաղապահներին իսրայելա-սիրիական սահմանին


ՄԱԿ-ի խաղաղապահը իսրայելա-սիրիական սահմանին, արխիվ
ՄԱԿ-ի խաղաղապահը իսրայելա-սիրիական սահմանին, արխիվ

Ռուս զինվորականները հայտարարում են, որ Սիրիայում իրենց ուժերը պատրաստվում են օգնել ՄԱԿ-ի խաղաղապահներին՝ լիովին վերահսկելու Գոլանի բարձունքների միջև անցնող սահմանը։

«Ռուսական դրոշն այդ հողում խաղաղության և անվտանգության երաշխավորն է», - երեկ լրագրողներին ասել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն այդ տարածաշրջան այցի ընթացքում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Նա ասել է, որ անցած ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումից հետո պաշտոնյաների միջև պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և օգնություն է առաջարկվել՝ Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դրան աջակցում է նաև Սպիտակ տունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG