Մատչելիության հղումներ

Թալիբներն Աֆղանստանում գրավել են Ղազնի ավանը


Աֆղանստանի բանակը հսկում է Ղազնի-Քաբուլ մայրուղին, 14 օգոստոսի, 2018թ.
Աֆղանստանի բանակը հսկում է Ղազնի-Քաբուլ մայրուղին, 14 օգոստոսի, 2018թ.

Թալիբ զինյալները Աֆղանստանի հյուսիսում գրավել են Ղազնի ավանը: Հինգ օր տևող թեժ մարտերի ընթացքում նրանք գրավել են նաև Ֆարյաբի նահանգի Ղորմախ ավանի մոտ գտնվող ռազմակայանը:

«Թշնամու կողմից մեր ռազմակայանի գրավումը մեծ ողբերգություն է: Մեր կողմից կան զոհեր»,- ասել է Աֆղանստանի բանակի խոսնակ Մոհամադ Ռեզաեն:

Ենթադրվում է, որ թալիբները գերի են վերցրել Աֆղանստանի պետական բանակի մոտ 40 զինծառայողների: Թալիբների խոսնակ Զաբիհուլահ Մուջահիդն ասել է, որ աֆղանստանցի 57 զինվոր կամավոր հանձնվել է, իսկ ևս 17-ը գերեվարվել է:

Թալիբները պնդում են, որ առգրավել են նաև զինտեխնիկա, այդ թվում Միացյալ նահնագների կողմից Աֆղանստանի բանակին տրամադրված 8 ամենագնաց մեքենաներ:

Ֆարյաբի նահանգային խորհրդի նախագահ Մոհամադ Ռահմանին ասել է, որ թալիբները կարողացել են գրավել ռազմակայանը, քանի որ պաշարման պայմաններում գտնվող բանակի ստորաբաժանումը վերջին օրերին չեր ստանում զինամթերք, պարեն և խմելու ջուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG