ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, չնայած Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման կրած ռազմական պարտություններին, այդ երկու երկրների տարածքում այսօրվա դրությամբ կա 20-ից 30 հազար զինյալ:
ՄԱԿ-ը նշում է, որ այդ զինյալների խմբերում կան մեծ թվով օտարերկրացիներ:
Աֆղանստանում զինյալների թիվը հասնում է 4 հազարի և հետզհետե ավելանում է:
Ծայրահեղական մահմեդական մարտիկների ջոկատներ կան նաև Լիբիայում, Հարավարևելյան Ասիայում և Արևմտյան Աֆրիկայում:
ՄԱԿ-ի զեկույցը կազմել և Անվտանգության խորհրդին են փոխանցել մի խումբ փորձագետներ, ովքեր վերլուծում են «Իսլամական պետություն» և «Ալ-Ղայդա» ահաբեկչական շարժումների գործողությունները: